Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում

Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցերի ընթացքում ցուցարարների հետ բախումների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Հաղորդվում է 35 բերման ենթարկվածի մասին։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, այս տարի մայիսմեկյան ցույցերն ավելի հանգիստ են անցել, քան մեկ տարի առաջ, երբ իրավապահները բերման էին ենթարկել 281 մարդու։

Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ բերման է ենթարկվել ցույցի 45 մասնակից։

Մայիսմեկյան ցույցերի ընթացքում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և մահակներ։

Աշխատավորների միջազգային օրվա առթիվ ամեն տարի ցույցեր են անցկացվում ամբողջ Ֆրանսիայում։ Այս տարի,  իշխանությունների տվյալների համաձայն, ամբողջ երկրում գրանցվել է 340 ակցիա, որոնց մասնակցել է 121 000 մարդ (18 000-ը՝ Փարիզում)։ Իր հերթին «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիությունը հայտնել է 200 000 ցուցարարի մասին ամբողջ երկրում, որոնցից 50 000-ը դուրս է եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]